«Փաստ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Այս նախաձեռնությունը, որը բուռն արձագանք է գտել հանրության լայն շերտերի շրջանում, նաև դարձել է ստեղծագործական ոգևորության խթան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Ուշագրավ է, որ այս մեգա նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ»: