Թուրքիան մտադիր է Վանն ու Կարսը հայերի համար տուրիստական կենտրոնի վերածել
Միջազգային
25 Հունվարի 2022, 14:32
Թուրքիայի նախագահականում արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանի, Իսրայելի, Լիբիայի, Եգիպտոսի և Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների հարցերը, գրում է թուրքական Hurriyet-ը։ Հայաստանի հետ հարաբերությունների մասով նշվում է, որ որպես առաջին քայլ՝ որոշվել է Հայաստանի հետ փոխադարձ ավիաթռիչքներ իրականացնել, ընդ որում՝ ոչ միայն Երևան։ Մասնավորապես, հնչել են մեկնաբանություններ, որ Վանը կարող է հայերի համար վերածվել զբոսաշրջային կենտրոնի։ Միաժամանակ, նախատեսվում է վերականգնել մի շարք պատմական հուշարձաններ, ինչպիսիք են Կարսի մոտ գտնվող կամուրջն ու շենքը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար կընդլայնվեն առևտրային հարաբերությունները:
Հետևեք մեզ Telegram-ում