Radar Զրույց

Եթե ուկրաինական պատերազմը չլիներ, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը գուցե արդեն կնքված լիներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում հյուրընկալվել է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։ Նա անդրադառնում է ԼՂ հակամարտությանը, դրանով պայմանավորված ներքին դիսկուրսին, պատերազմի ու բանակցությունների հարացույցներին, ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին ու ներկայումս տարածաշրջանում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակին։

Մասնավորապես` հարցին, թե 1998-2018թթ. իշխանությունները պնդում են, որ նախկինում պատերազմը բացառվել է իրենց վարած քաղաքականության շնորհիվ, Ա. Գրիգորյանը պատասխանել է, որ նման պնդման հեղինակները, եթե ստատուս քվոն կարողանային պահել առանց ուժերի հարաբերակցության փոփոխության և  առանց դիվանագիտական միջավայրի փոփոխության՝ ընդդեմ Հայաստանի, միայն այդ ժամանակ իրենց ասածն ինչ-որ իմաստ կունենար.

«Գաղտնիք չէ՝ որևէ մեկը, որ կանխակալ չէ, ով այդ մարդկանց շահերի պաշտպանության խնդիր չունի, շատ պարզորոշ կարող է տեսնել, թե այդ քսան տարվա ընթացքում ինչ տեղի ունեցավ: Այդ քսան տարվա ընթացքում էր, որ Ադրբեջանը կարողություններ ձեռք բերեց, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանսը նման ձևով խաթարվեց: Նիկոլ Փաշինյանը շատ բաների համար է պատասխանատվություն կրում, ամենամեծ պատասխանատվությունն է կրում, բայց այդ ռազմական բալանսի խախտումը իրականություն է, և դրա պատասխանատվությունը կրում են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ադմինիստրացիաները: Հետևաբար, խոսել այն մասին, որ մեր ժամանակ չեղավ այդ պատերազմը, մենք կարողացանք պահել ստատուս քվոն որևէ ձևով` ոչինչ չի նշանակում։ Իրենց ժամանակ Հայաստանն արդեն թուլացել էր, և ինչ-որ պահի դա պայթելու էր»,- հավելել է Արման Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում։