Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Inc (TSLA.O) ընկերությունը հունվարին վաճառել է չինական արտադրության 59.845 ավտոմեքենա։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ուղևորատար ավտոմեքենաների ասոցիացիան (CPCA): Tesla-ն, Շանհայի իր գործարանում գլխավորապես արտադրելով Model 3 և Model Y սպորտային մեքենաները, կարողացել է իր վաճառքի ցուցանիշները ավելացնել՝ դեկտեմբերին վաճառելով 70.847 ավտոմեքենա:
Էլեկտրասարքավորումներ արտադրող չինական Nio Inc-ը (NIO.N) հունվար ամսին Tesla-ին մատակարարել է 9.652 ավտոմեքենա՝ տարեկան կտրվածքով գրանցելով 33.6% աճ, իսկ Xpeng Inc-ը՝ 12.922 մեքենա: Չինաստանի ուղևորատար ավտոմեքենաների ասոցիացիան հայտնել է, որ Չինաստանում հունվարին մարդատար ավտոմեքենաների վաճառքը կազմել է 2.11 մլն, ինչը 4.5%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: