Իլոն Մասկին պատկանող Grok արհեստական բանականության մոդելը այլևս չի կարող խմբագրել իրական մարդկանց լուսանկարները՝ նրանց պատկերելով բաց հագուստով : Wրոշումն ընդունվել է ԱԻ-ի միջոցով ստեղծված սեռական բնույթի դիպֆեյքերի (deepfake) լայն տարածման և հասարակական բուռն արձագանքի ֆոնին։
«Մենք ձեռնարկել ենք միջոցներ, որպեսզի Grok-ը թույլ չտա խմբագրել իրական մարդկանց լուսանկարները և պատկերել նրանց բաց հագուստով, ինչպես օրինակ՝ բիկինով։ Այս սահմանափակումը տարածվում է բոլոր օգտատերերի վրա, ներառյալ վճարովի բաժանորդներին»,– ասված է X հարթակի պաշտոնական հայտարարության մեջ։
Փոփոխությունների մասին հայտարարվել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազի հայտարարությունից մի քանի ժամ անց, որում նշվում էր, որ նահանգի իշխանությունները հետաքննում են Grok-ի միջոցով ստեղծված սեռական բնույթի դիպֆեյքերի տարածումը, այդ թվում՝ երեխաների պատկերներով։
Ընկերությունն ընդգծել է նաև, որ Grok-ի միջոցով լուսանկարների խմբագրումը հասանելի կլինի միայն վճարովի բաժանորդներին։
Ըստ հայտարարության՝ այս փոփոխությունը լրացուցիչ պաշտպանության մակարդակ կավելացնի և կօգնի պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր կփորձեն Grok-ն օգտագործել օրենքը կամ X-ի կանոնները խախտելու համար։