Տեխնէ

IPhone․ 19 տարի առաջ այս օրը ներկայացվեց առաջին սմարթֆոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

iPhone․ 19 տարի առաջ այս օրը ներկայացվեց առաջին սմարթֆոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2007 թվականի հունվարի 9-ին Apple-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը Սան Ֆրանցիսկոյում անցկացվող Macworld Conference & Expo-ի ընթացքում ներկայացրեց մի սարք, որը հետագայում արմատապես փոխեց տեխնոլոգիական աշխարհը՝ առաջին iPhone-ը։

«Այսօր մենք ներկայացնում ենք երեք հեղափոխական սարք...»,- ասել էր Ջոբսը։

Նա հայտնել էր, որ Apple-ը ներկայացնում է երեք հեղափոխական արտադրանք՝ լայնէկրան iPod՝ հպման կառավարմամբ, նորարարական հեռախոս և ինտերնետ կապով շարժական սարք, որոնք իրականում միավորվում են մեկ սարքի մեջ՝ iPhone-ի։

Նոր արտադրանքը համադրում էր բջջային հեռախոսի, iPod-ի և ինտերնետ բրաուզերի գործառույթները՝ հպումային էկրանի միջոցով։ Այն առանձնանում էր ֆիզիկական ստեղնաշարի բացակայությամբ, multi-touch տեխնոլոգիայով և ամբողջական վեբ բրաուզերով։

Apple-ի գնահատմամբ՝ iPhone-ը կոչված էր փոխելու բջջային կապի և թվային տեխնոլոգիաների օգտագործման ձևը։ Առաջին iPhone-ի վաճառքը ԱՄՆ-ում մեկնարկեց 2007 թվականի հունիսի 29-ին։ Գինը մոտավորապես 500-600 դոլարի սահմաններում էր, ինչն այն ժամանակ մեծ գումար էր։

Նշենք, որ հիմա արդեն վաճառքում iPhone 17-ն է, որի արժեքը սկսվում է մոտ 800 դոլարից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական