Տեխնէ

Հարավային Կորեան պլանավորում է գործարկել աշխարհի ամենաարագ գնացքներից մեկը

Հարավային Կորեան պլանավորում է գործարկել աշխարհի ամենաարագ գնացքներից մեկը

Հարավային Կորեան ավարտել է հաջորդ սերնդի արագընթաց գնացքի հիմնական տեխնոլոգիաների մշակումը, որը կարող է զարգացնել ժամում 370 կիլոմետր արագություն, հաղորդում է «Yonhap» գործակալությունը։

Տեխնոլոգիաները նախատեսում են տեխնիկապես հաշվարկված 407 կմ/ժ առավելագույն արագություն։ Նախագիծն իրականացվել է 2022 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի դեկտեմբերը՝ Կորեայի երկաթուղային հետազոտական ​​ինստիտուտի ղեկավարությամբ։ 

Կառավարությունը պլանավորում է առաջին գնացքների արտադրությունը սկսել հաջորդ տարի, փորձարկումները՝ 2030 թվականին, իսկ առևտրայնացումը՝ 2031 թվականից հետո։ Առևտրային շահագործման հանձնվելուց հետո EMU-370 էլեկտրական գնացքը կդառնա աշխարհում երկրորդ ամենաարագ առևտրային գնացքը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական