Tesla-ն Եվրոպայում ներկայացրել է իր Model 3 մեքենայի նոր, ավելի մատչելի տարբերակը՝ փորձելով վերականգնել վաճառքը: Որոշման վրա ազդել է Իլոն Մասկի քաղաքական մերձեցումները Դոնալդ Թրամփի հետ և էլեկտրական մեքենաների պահանջարկի անկումը։
Նոր Model 3 Standard-ի գինը Գերմանիայում կազմում է 38 հզ․ եվրո։ Եվրոպայում Tesla-ի վաճառքը նվազել է, մասնավորապես, չինական BYD ընկերության ուժեղ մրցակցության պատճառով, որը առաջին անգամ գերազանցեց ամերիկյան էլեկտրամեքենաների արտադրողին: Ընկերության գործունեության վրա ազդել է նաև Մասկի քաղաքական հայտարարություններն ու մասնակցությունը: