Սպորտ

Մահացել է «Շիրակի» նախկին ֆուտբոլիստը

Մահացել է «Շիրակի» նախկին ֆուտբոլիստը

Հիվանդության պատճառով 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեր թիմի նախկին ֆուտբոլիստ Լի Լամին Յորոն։ Այս մասին հայտնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Սենեգալցին մեր թիմի կազմում աչքի ընկած լավագույն լեգեոներներից մեկն էր, որն իր խաղով վաստակել էր շիրակցի ֆուտբոլասերի սերն ու հարգանքը։ Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Յորո»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։ 

Յորոն «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր՝ անցկացրած 82 խաղում խփելով 24 գոլ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական