Գիտություն

Համբույրն առաջացել է 21,5 միլիոն տարի առաջ և մարդկանց մենաշնորհը չէ

Համբույրն առաջացել է 21,5 միլիոն տարի առաջ և մարդկանց մենաշնորհը չէ

Հայտնի է դարձել, որ համբույրը մարդկությանը բնորոշ «ռոմանտիկ» վարքագիծ չէ: Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ «բերան-բերան շփումը» (առանց սննդի փոխանցման և ագրեսիայի) առաջացել է դեռևս 21,5 միլիոն տարի առաջ՝ մեծ կապիկների ընդհանուր նախահայրն արդեն «համբուրել» է:

Էվոլյուցիոն կենսաբան դոկտոր Մատիլդա Բրինդլի գլխավորած հետազոտական խումբը ուսումնասիրել է համբուրելու վարքագիծը կենդանիների աշխարհում՝ կառուցելու դրա էվոլյուցիան։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Evolution and Human Behaviour ամսագրում: Գիտնականները նման վարք են հայտնաբերել ոչ միայն շիմպանզեների ու բոնոբոների, այլև գայլերի, պիրենեային շների, բևեռային արջերի (շատ «թաց» համբույրներով) և նույնիսկ ալբատրոսների մոտ:

Հետաքրքիր է, որ նեանդերթալցիներն էլ են համբուրվել: Մարդու և նեանդերթալցու ԴՆԹ-ում հայտնաբերված ընդհանուր բակտերիաները վկայում են, որ երկու տեսակները հարյուր հազարավոր տարիներ շարունակ «փոխանակել են թուք»՝ այսինքն՝ համբուրվել:

Գիտնականները հետազոտում են նաև, թե ինչո՞ւ է առաջացել համբույրը, որը դեռևս առեղծված է մնում:

Գուցե դա գալիս է հարդարման (grooming) վարքից, գուցե զույգի առողջությունը ստուգելու միջոց է: Նրանք պնդում են, որ մի բան հստակ է՝ համբույրը միայն մարդկանց  մենաշնորհը  չէ, այլ ընդհանուր ժառանգություն է:

Գնահատեք հոդվածը

3.7 /5
3
գնահատական