Ամերիկյան էլեկտրամոբիլների արտադրող Tesla-ն իր մատակարարներից պահանջում է հրաժարվել Չինաստանում արտադրված բաղադրիչներից՝ ԱՄՆ-ում արտադրվող ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ ընկերությունը նախատեսում է մոտ մեկ-երկու տարվա ընթացքում ամբողջությամբ անցնել Չինաստանից դուրս արտադրված պահեստամասերի օգտագործման։
«Tesla-ն պահանջում է, որ մատակարարները բացառեն Չինաստանում արտադրված բաղադրիչներն ԱՄՆ-ում արտադրվող իր մեքենաների արտադրության գործընթացից, ինչը հերթական օրինակն է ԱՄՆ–Չինաստան սրվող գեոպոլիտիկական լարվածության ազդեցության։ Ընկերությունը մտադիր է առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում ամբողջությամբ անցնել Չինաստանից դուրս արտադրված պահեստամասերի»,- նշում է պարբերականը։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ դեռ այս տարվա սկզբին Tesla-ն որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը Չինաստանի մատակարարների հետ՝ ԱՄՆ-ում արտադրվող իր մեքենաների համար։ Tesla-ն և նրա մատակարարներն արդեն փոխարինել են մի շարք չինական բաղադրիչներ այլ երկրներում արտադրված մասերով։ Ընկերությունն արագացրել է Չինաստանից կախվածությունից հրաժարվելու իր պլանների իրականացումն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր ներմուծման մաքսատուրքեր է կիրառել չինական ապրանքների նկատմամբ։