Տեխնէ

Ավստրալիացի դեռահասների համար սոցցանցերը շուտով կփակվեն

Ավստրալիացի դեռահասների համար սոցցանցերը շուտով կփակվեն

Առցանց հարթակները առաջիկա օրերին կտեղեկացնեն ավստրալիացի դեռահասներին՝ առաջարկելով ընտրություն. ներբեռնել տվյալները, սառեցնել պրոֆիլները կամ կորցնել ամեն ինչ, երբ դեկտեմբերի 10-ից սկսվի աշխարհում երեխաների սոցիալական մեդիայի օգտագործման առաջին արգելքը: Խոսքը գնում է ավելի քան մեկ միլիոն հաշիվների մասին։

TikTok-ը, Snapchat-ը և Meta-ի (META.O) Facebook-ը, Instagram-ը և Threads-ը պատրաստվում են ապաակտիվացնել 16 տարեկանից ցած օգտատերերի գրանցված հաշիվները։

Սոցիալական մեդիայի ընկերությունները կհենվեն արդեն օգտագործվող ծրագրային ապահովման վրա՝ գնահատելու տարիքը։ Օրինակ՝ «հավանումների» միջոցով ներգրավվածության հիման վրա կորոշեն տարիքը, այլ ոչ թե ծննդյան ամսաթվերի հաճախակի մուտքագրման և ստուգման: Նաև հնարավորություն կստեղծվի բողոքարկելու արգելափակումները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական