Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը վստահ է, որ իր ստեղծած Optimus ռոբոտը կփոխի աշխարհի կյանքը։ 2022-ին ներկայացված մարդանման այս ռոբոտը արդեն հայտնվում է Tesla-ի գործարաններում ու սրահներում, իսկ Մասկի խոսքով՝ շուտով կարող է տեղ գտնել մարդկանց տներում՝ օգնելով առօրյա գործերում։
Մասկը համոզված է, որ մարդանման ռոբոտները դառնալու են Tesla-ի հաջորդ մեծ բիզնեսը՝ ավելի շահութաբեր, քան՝ նույնիսկ մեքենաները։ Նրա նպատակն է՝ առաջիկա տասնամյակում արտադրել մեկ միլիոն AI ռոբոտ, որը պետք է խթանի նաև արհեստական ընդհանուր բանականության (AGI) զարգացումը։
Թեև մասնագետները զգուշացնում են, որ աշխարհը դեռ պատրաստ չէ մարդանման ռոբոտներին, Մասկը կարծում է՝ դրանց ժամանակը եկել է, և նա պատրաստ է այդ ապագան արագացնել։