Նոյեմբերի 5-ի գիշերը Լուսինը երկնքում կերևա մի փոքր ավելի մեծ և պայծառ, քանի որ տեղի է ունենալու տարվա ամենամոտ գերլուսինը։
Աստղագետների բացատրությամբ՝ Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջը կատարյալ շրջանաձև չէ․ այն պարբերաբար մոտենում և հեռանում է մեր մոլորակից։ Երբ Լուսնի լրիվ փուլը համընկնում է դրա առավել մոտ դիրքի հետ, առաջանում է, այսպես կոչված, գերլուսին։ Այդ պահին Լուսինը կարող է երևալ մինչև 14%-ով ավելի մեծ և 30%-ով ավելի պայծառ, քան՝ տարվա ամենահեռավոր Լուսինը․ տեղեկացնում է NASA-ն։
Նոյեմբերի գերլուսինը այս տարվա երեք գերլուսիններից երկրորդն է, ինչպես նաև՝ ամենամոտը. Լուսինը կանցնի Երկրից ընդամենը 357 հզ. կմ հեռավորության վրա:
Գերլուսինը դիտելու համար հատուկ սարքավորումներ պետք չեն․ բավական է պարզ, ամպամածությունից ազատ երկինք։ Սակայն Լուսնի չափի փոփոխությունը մարդու անզեն աչքով գրեթե չի զգացվում։