Տեխնէ

Ferrari-ն կրիպտոաճուրդ կիրականացնի

Ferrari-ն կրիպտոաճուրդ կիրականացնի

Իտալական ավտոարտադրող Ferrari-ն մտնում է կրիպտոաշխարհ․ ընկերությունը նախատեսում է թողարկել թվային նշան (token), որի միջոցով իր ամենահավատարիմ հաճախորդները կկարողանան մասնակցել Ferrari 499P մոդելի աճուրդին։ Այս մրցարշավային մոդելը երեք տարի անընդմեջ հաղթել է Լե Մանի 24-ժամյա մրցապայքարում։

Նախաձեռնությունը նախատեսված է Ferrari-ի Hyperclub ծրագրի համար, որը միավորում է մոտ 100 բացառիկ հաճախորդների՝ դիմացկունության մրցարշավների սիրահարների։ Նրանց համար թողարկվող Ferrari 499P Token-ը թույլ կտա միմյանց հետ առևտուր անել և մասնակցել փակ աճուրդների։

Թվային նշանի թողարկումը նախատեսվում է 2027 թվականի Աշխարհի դիմացկունության առաջնության մեկնարկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական