Տեխնէ

TikTok-ը նոր տուգանքների սպառնալիքի տակ է Եվրոպայում

TikTok-ը նոր տուգանքների սպառնալիքի տակ է Եվրոպայում

TikTok-ի համար դժվար ժամանակներ են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև՝ Եվրոպայում։ ԵՄ վերահսկիչները պատրաստվում են նոր տուգանքներ սահմանել՝ մեղադրելով անօրինական բովանդակությունը չվերահսկելու և թափանցիկության կանոնները խախտելու մեջ։

Ըստ Financial Times-ի, որը դեռ մայիսին ԵՄ-ն եկել էր այն եզրակացության, որ TikTok-ը խախտել է թվային ծառայությունների ակտը (DSA)՝ չտրամադրելով գովազդների բաց գրադարան։ Այս քննությունը կարող է հանգեցնել միլիոնավոր եվրո տուգանքների։ TikTok-ը, իր հերթին, պնդում է, որ ԵՄ-ն ընտրովի է կիրառում օրենքները, հիմնականում, խոշոր հարթակների նկատմամբ։ Ընկերությունը պահանջում է, որ բոլոր առցանց ծառայությունների համար գործեն նույն կանոնները։

Եվրոպայում TikTok-ի ճակատագիրը դեռ անորոշ է. ընկերությունը փորձում է պաշտպանվել, իսկ ԵՄ-ը՝ ցույց տալ, որ կարող է կառավարել տեխնոհսկաների ազդեցությունը։ Մի հարց միայն բաց է մնում՝ արդյոք TikTok-ին կհաջողի փրկվել ալգորիթմների դեմ պայքարում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական