Բրիստոլում անցկացվել է Եվրոպայի ամենազվարճալի և տպավորիչ տեխնո-մրցույթներից մեկը՝ Beetle Championship-ը, որտեղ միմյանց դեմ պայքարում էին փոքրիկ, մինչև 1.5 կգ քաշ ունեցող ռոբոտներ։
Մրցույթին մասնակցել է մոտ 50 ռոբոտ։ Միջոցառումը կազմակերպել էր Bristol Bot Builders միությունը։ Մոտ 300 հանդիսատես եկել էր դիտելու, թե ինչպես են այս փոքրիկ ռոբոտները միմյանց «կտրատում»։