Amazon Web Services-ը լայնածավալ խափանման է ենթարկվել, որի պատճառով անջատվել են բազմաթիվ առցանց ծառայություններ, այդ թվում՝ Google, Canva, Facebook, Viber, Signal, Fortnite, ChatGPT, Epic Games Store և այլն։
Այսօր առավոտյան համաշխարհային մասշտաբով ինտերնետային խափանումը կաթվածահար է արել տասնյակ կայքեր և հավելվածներ՝ ներառյալ Snapchat, Roblox, Signal, Duolingo, ինչպես նաև Amazon-ի հիմնական կայքը և Ring ընկերությունը։
Խնդրի պատճառը գտնվել է Amazon-ի ամպային համակարգում՝ AWS-ում, որը մատուցում է վեբ ենթակառուցվածքներ ծառայություն բազմաթիվ ընկերությունների համար։
Amazon-ը հայտնել է, որ գլոբալ ծառայությունները աստիճանաբար վերագործարկվել են։
Կիբերանվտանգության մասնագետները վստահեցնում են, որ սա տեխնիկական խափանում է եղել, ոչ թե՝ կիբերհարձակում։