2025թ․ դեկտեմբերի 15-ից սկսած՝ Meta-ն դադարեցնում է Messenger-ի համակարգչային հավելվածների աշխատանքը Windows և Mac համակարգերի համար. հայտնել է ընկերությունը։
Նշված օրվանից օգտատերերը այլևս չեն կարողանա մուտք գործել հավելվածներ․ դրանք ավտոմատ կերպով կվերուղորդվեն դեպի Facebook-ի կայք՝ Messenger-ից վեբ տարբերակով օգտվելու համար։
Meta-ն սկսել է նախազգուշացնել օգտատերերին այս փոփոխության մասին՝ ժամանակ տալով այլ տարբերակների հետ ծանոթանալու համար։ Օրինակ, Windows-ի օգտատերերը կարող են օգտագործել Facebook-ի աշխատասեղանային հավելվածը, իսկ Windows և Mac-ի բոլոր օգտատերերը կարող են օգտվել Messenger-ից առցանց՝ Facebook.com կայքի միջոցով։
Ընկերությունը նաև հորդորում է օգտատերերին միացնել ապահով պահոցը (Secure Storage) և ստեղծել PIN կոդ, որպեսզի իրենց հաղորդագրությունների պատմությունը պահպանվի, մինչև կանցնեն վեբ տարբերակի օգտագործմանը։ Երբ օգտատերը սկսի օգտագործել Messenger-ը Facebook.com-ում, հաղորդագրությունների պատմությունը հասանելի կլինի բոլոր հարթակներում։