Տեխնէ

YouTube-ը թույլ է տալիս արգելափակված օգտատերերին վերադառնալ հարթակ

YouTube-ը թույլ է տալիս արգելափակված օգտատերերին վերադառնալ հարթակ

YouTube-ը հինգշաբթի օրվանից թույլ է տվել նախկինում արգելափակված որոշ օգտատերերի ստեղծել նոր հաշիվ և կրկին հրապարակել տեսանյութեր։ 

Վերջին տարիներին YouTube-ը վերացրել է մի շարք սահմանափակումներ, մասնավորապես, Covid-19-ի և 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ տարածված ապատեղեկատվության համար: Վերականգնվելուց հետո օգտատերերը չեն կարողանա վերականգնել հին ալիքը կամ բաժանորդներին, սակայն կկարողանան վերաբեռնել միայն այն տեսանյութերը որոնք համապատասխանում են ներկայիս կանոններին։ Վերականգնված օգտատերերը կարող են միանալ YouTube-ի գործընկերային ծրագրին և նորից մոնետիզացնել ալիքը։ Նրանց նկատմամբ կգործի նույն երեք խախտում և արգելք սկզբունքը, ինչպես՝ նոր օգտատերերի դեպքում։

Ընկերությունը նշում է, որ նպատակն է ապահովել, որ օգտատերերը լիովին հասկանան հարթակի կանոնները և վերադառնան ճիշտ ձևով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական