Տեխնէ

OpenAI-ն ցանկանում է ստեղծել համացանցի հաջորդ դարաշրջանը

OpenAI-ն ցանկանում է ստեղծել համացանցի հաջորդ դարաշրջանը

OpenAI-ն, որը մինչև ChatGPT-ի թողարկումը համարվում էր փոքր հետազոտական լաբորատորիա, այսօր դարձել է AI ոլորտի առաջատար ընկերություն: ChatGPT-ն այժմ օգտատերերի փոխարեն գրում է ծրագրեր, պլանավորում ճանապարհորդություններ և ինտերնետում կատարում որոնումներ, իսկ OpenAI-ն ընդլայնվում է գնումների, ժամանցի, կրթության և պետական ծառայությունների ոլորտներում: Ընկերությունը նպատակ ունի դառնալ ամբողջական պլատֆորմ, ոչ միայն՝ հավելված:

OpenAI-ն ակտիվորեն ներդրում է կատարում տվյալների կենտրոնների և ֆիզիկական ենթակառուցվածքի զարգացման մեջ: Ընկերությունը պատրաստվում է ԱՄՆ-ում և այլ երկրներում կառուցել AI տվյալների կենտրոններ՝ օգտագործելով AMD, Nvidia և Oracle-ի տեխնոլոգիաները: Նախատեսվում է 6 գիգավատ հզորությամբ նոր կենտրոններ, իսկ Stargate նախագծի միջոցով՝ մեկ միլիոն քառ.ֆուտ տարածությամբ տվյալների կենտրոններ ԱՄՆ-ում:

OpenAI-ն նաև ընդլայնում է ChatGPT-ի գործառույթները. օգտատերերը կկարողանան անմիջապես հավելվածից գնել ապրանքներ, ստեղծել Spotify փլեյլիստներ կամ դիտարկել բնակարանների ցանկը Zillow-ում: Նոր Study Mode-ը հարմարեցված է ուսանողների համար, իսկ Sora 2 հավելվածը մրցակցում է Meta-ի և TikTok-ի հետ AI-ով ստեղծված կարճ տեսանյութերով:

OpenAI-ն այժմ արժեքագրվում է մոտ $500 մլրդ, իսկ ընկերության ղեկավարները համոզված են, որ AI-ով ստեղծվող նոր գործիքներն ու հզոր տվյալների կենտրոնները երկարաժամկետում իրենց արդյունքը կտան՝ ձևավորելով հաջորդ համացանցային դարաշրջանը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական