Տեխնէ

Նոբելյան դափնեկիրը կապից դուրս է. նա դեռ չգիտի իր նվաճման մասին

Նոբելյան դափնեկիրը կապից դուրս է. նա դեռ չգիտի իր նվաճման մասին

Բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրեդ Ռամսդելին, Մերի Բրանկոուին և Շիմոն Սակագուչիին՝ իմունային համակարգի ինքնապաշտպանության համակարգը բացահայտելու համար։

Գիտնականները պարզել են, որ գոյություն ունեն կարգավորիչ T-բջիջներ, որոնք հոգում են, որ իմունային համակարգը չվնասի սեփական օրգանիզմը։ Նրանց բացահայտումը նոր դռներ է բացել աուտոիմուն հիվանդությունների բուժման մեջ։

Բայց դափնեկիր Ֆրեդ Ռամսդելը դեռ տեղեկացված չէ հաղթանակի մասին. նա այս պահին լեռներում է՝ առանց կապի միջոցների։ Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian պարբերականը։ 

Ըստ պարբերականի՝ գիտնականը հրաժարվել է կապից և վայելում է հանգիստը լեռներում։ Նրա գործընկերները ևս չեն կարողացել նրա հետ կապ հաստատել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական