Տեխնէ

OpenAI-ն կդառնա AMD-ի բաժնետեր․ նոր միլիարդանոց գործարք արհեստական բանականության ոլորտում

OpenAI-ն կդառնա AMD-ի բաժնետեր․ նոր միլիարդանոց գործարք արհեստական բանականության ոլորտում

Արհեստական բանականության առաջատար OpenAI և չիպ արտադրող Advanced Micro Devices (AMD) ընկերությունները հայտարարել են ռազմավարական համագործակցության մասին, որով Սեմ Ալթմանի ղեկավարած OpenAI-ն ստանա մինչև 10% բաժնեմաս AMD-ում։

Գործարքի արդյունքում AMD-ի բաժնետոմսերը նախաբորսայական առևտրում թռիչքաձև աճել են՝ ավելանալով ավելի քան 25%-ով։

Ընկերությունները հայտարարել են, որ OpenAI-ն առաջիկա տարիներին կտեղակայվի 6 գիգավատտ հզորությամբ AMD Instinct գրաֆիկական պրոցեսորների վրա՝ սկսելով առաջին 1 գիգավատտանոց փուլից։

Ընդհանուր հաշվարկով, OpenAI-ի նոր ենթակառուցվածքային ծրագրերը, ներառյալ՝ Nvidia-ի և AMD-ի համաձայնագրերը, կարող են կազմել մինչև 1 տրիլիոն դոլար, քանի որ յուրաքանչյուր գիգավատտի կառուցման արժեքը գնահատվում է մոտ 50 միլիարդ դոլար։

Բացի AMD-ից, OpenAI-ն ներկայումս բանակցում է նաև Broadcom-ի հետ՝ իր հաջորդ սերնդի մոդելների համար հատուկ չիպերի արտադրության նպատակով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական