Քաղաքաբնակները վաղուց սովոր են արագ սննդի և մթերքի առաքման ծառայություններին, բայց այն, ինչին դեռ լիովին չեն հարմարվել, ռոբոտին հանդիպելն է իրենց տան շեմին։ Skype-ի համահիմնադիր Ահթի Հեյնլան վստահ է՝ իր նոր նախաձեռնությունը հենց դա էլ փոխելու է։
Հեյնլան հանդիսանում է Starship Technologies ընկերության գլխ․ գործադիր տնօրենը՝ ստարտափ, որը, նրա խոսքով, արդեն կարողանում է ռոբոտներով կազմակերպել առաքումներ՝ փոքր շահույթով և նույնիսկ ավելի էժան, քան՝ մարդ-առաքիչներով։ Դա հնարավոր է անգամ փոքր քաղաքներում ու գյուղերում, որտեղ նման ծառայությունը նախկինում անհնար էր։ Այսօր Մանչեսթերում, Լիդսում, Քեմբրիջում, Միլթոն Քեյնզում, Ֆինլանդիայում և Հեյնլայի հայրենիքում՝ Էստոնիայում, մարդիկ Starship-ի փոքրիկ սպիտակ ռոբոտներով արդեն ստանում են սնունդ և մթերք։

Այս պահին Starship-ը կատարել է ավելի քան 8 միլիոն առաքում՝ ընդամենը 200 աշխատողով, բայց ընկերությունը նպատակ ունի այդ թիվը բազմապատկել։ Ռոբոտներն ունեն նախնական արժեք՝ մի քանի հազար ֆունտ (մինչև 10.000 եվրո), սակայն յուրաքանչյուր առաքման միջին արժեքը, ըստ Հեյնլայի, ավելի ցածր է, քան մարդու աշխատանքի դեպքում։ Նրա խոսքով՝ շատ շուտով բոլոր ընկերությունները, որոնք զբաղվում են առաքմամբ, ստիպված կլինեն անցնել ռոբոտների։