Տեխնէ

Snapchat-ը վճարովի է դարձնում հիշողությունների պահպանումը

Snapchat-ը վճարովի է դարձնում հիշողությունների պահպանումը

Snapchat-ը հայտարարել է, որ առաջիկայում սկսելու է գումար գանձել այն օգտատերերից, որոնք հավելվածում կպահպանեն հին լուսանկարներն ու տեսանյութերը։ Այս որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել հատկապես նրանց շրջանում, որոնք տարիներ շարունակ կուտակել են շատ հիշողություններ։

Snap-ը նշում է, որ օգտատերերի մեծ մասը չի գերազանցում 5 ԳԲ սահմանաչափը, ուստի փոփոխությունը չի անդրադառնա նրանց վրա։

Snap-ի բլոգում նշվում է․ «Այս փոփոխությունները թույլ կտան շարունակել ներդրումներ անել Memories-ի կատարելագործման մեջ»։ Ընկերությունը նաև խոստանում է, որ 5 ԳԲ-ից ավելի հիշողություններ ունեցողներին կտրվի 12 ամսվա ժամանակավոր պահեստ, որպեսզի հասցնեն ներբեռնել իրենց լուսանկարներն ու տեսանյութերը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական