Տեխնէ

2030-ին հնարավոր կլինի նոր ատամներ աճեցնել

2030-ին հնարավոր կլինի նոր ատամներ աճեցնել

Ձկները, հատկապես՝ շնաձկները, հայտնի են իրենց ամբողջ կյանքում ատամներ վերաճեցնելու ունակությամբ։ Հիմա ճապոնացի գիտնականները փորձում են նման հրաշք իրականացնել մարդկանց մոտ։

Օսակայի Կիտանո հիվանդանոցի հետազոտող Կացու Տակահաշին և նրա թիմը սկսում են դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը կարող է ակտիվացնել մարդու երրորդ ատամների պաշարը։ Ըստ նրանց՝ բերանում արդեն կան թաքնված ատամների բջիջներ, որոնք ճիշտ պայմաններում կարող են աճել։

USAG-1 գենի ուսումնասիրությունները կենդանիների վրա ցույց են տվել, որ դրա արտադրած սպիտակուցն արգելակում է ատամների աճը։ Այդ սպիտակուցի ձևավորումը կանխող դեղամիջոցի կիրառումը մկների մոտ հաջողությամբ է ավարտվել։

Հետազոտողները վստահ են, որ նույն մեխանիզմը կարելի է կիրառել նաև մարդկանց մոտ։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, որոնք տառապում են անոդոնտիա հիվանդությամբ, երբ ատամների ամբողջական շարք չի զարգանում։

«Ատամներ աճեցնելու գաղափարը յուրաքանչյուր ատամնաբույժի երազանքն է։ Հույս ունենք՝ ապագայում մարդիկ կունենան երրորդ տարբերակը՝ ոչ միայն պրոտեզներ կամ իմպլանտներ, այլև նոր բնական ատամներ»,- ասել է Տակահաշին։

Եթե փորձարկումները հաջող ավարտվեն, ապա արդեն 2030-ին աշխարհը կարող է ունենալ նոր «ատամ աճեցնող» դեղամիջոց։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական