Բրիտանական Ուեսթ Բերկշիր շրջանի խնամքի կենտրոններում սկսել են փորձարկումներ՝ օգտագործելով ռոբոտ-կենդանիների:
Շրջանի սոցպաշտպանության տարեկան զեկույցում նշվում է, որ փորձարկումը ուսումնասիրելու է, թե ինչպես կարող են ռոբոտ-կենդանիներն օգնել միայնակ մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն ուսուցման դժվարություններ կամ դեմենցիա: Ռոբոտ-կենդանիներն ունեն ներկառուցված սենսորներ, որոնք արձագանքում են շարժմանը և շփմանը՝ անմիջապես պատասխանելով այն ամենին, ինչ անում է մարդը:
Խնամքի կենտրոնների օպերատորը նշել է, որ ռոբոտ-համախոհները ծրագրավորված են կանոնավոր վարքագիծ ունենալու համար: Սա, ինչպես նշում են, կարող է դեմենցիայով (ախտանիշների խումբ, որոնք ազդում են հիշողության, մտածողության և սոցիալական ունակությունների վրա այնքան ուժեղ, որ խանգարում են առօրյա կյանքին) ապրող մարդկանց ապահովություն տալ այն պահին, երբ նրանք գերծանրաբեռնված են զգացմունքներով: Ռոբոտ-կենդանիների հետ շփումը դեմենցիայով ապրող մարդկանց համար կարող է նվազեցնել անհանգստությունը:
Ընդհանուր առմամբ, խորհուրդը դեռ չի նշել, թե կոնկրետ որ խնամքի կենտրոններում կիրականացվի փորձարկումը: