Տեխնէ

Toyota-ն օգոստոսին տեղական շուկայում վաճառել է ընդամենը 18 էլեկտրական մեքենա

Toyota-ն օգոստոսին տեղական շուկայում վաճառել է ընդամենը  18 էլեկտրական մեքենա

Toyota-ն շարունակում է մեծացնել համաշխարհային վաճառքները, սակայն ընկերության վերջին զեկույցը ցույց է տվել ապշեցուցիչ հակադրություն. օգոստոսին ճապոնական հայրենի շուկայում վաճառվել է ընդամենը 18 էլեկտրական մեքենա: Այս մասին հայտնում է Carscoops-ը։ 

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի առաջին ութ ամիսներին ընկերությունը (Daihatsu-ի, Hino-ի և Lexus-ի հետ միասին) վաճառել է 7,4 միլիոն մեքենա, ինչը 6,2% - ով ավելին է, քան նախորդ տարի: Միևնույն ժամանակ, օգոստոսի արդյունքը կազմել է 900․598 միավոր՝ տարեկան կտրվածքով 1,3% - ով պակաս: 

Ճապոնիայում անկումն ավելի զգալի է եղել. խմբի վաճառքները կրճատվել են 10,2 տոկոսով, իսկ Toyota - ն ու Lexus-ը՝ 12,1 տոկոսով՝ հասնելով 96269 ավտոմեքենայի: Պատճառը համարվում է մատակարարումների ուշացումը և Prius-ի մասշտաբային հետկանչման հետևանքները։ 

Չնայած էլեկտրական մեքենաների անկմանը, Ճապոնիայում էլեկտրական մոդելների ընդհանուր պահանջարկը աճել է 8.8%-ով՝ հասնելով 617,947 մեքենայի: Այս աճի մեծ մասը կազմել են հիբրիդները (603,676 միավոր), մինչդեռ plug-in հիբրիդները կազմել են 13,551 մեքենա, իսկ ջրածնային մոդելները՝ 251։

Արտասահմանյան շուկաներում իրավիճակը հակառակն էր. հունվարից օգոստոս ամիսներին համաշխարհային էլեկտրական մեքենաների վաճառքը հասել է 117,031 մեքենայի (աճը՝ 20.6%), ընդ որում՝ օգոստոսը հատկապես բարձր է եղել՝ 17,056 մեքենա (աճը՝ 34.5%)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական