OpenAI-ը մեկնարկում է նոր ծնողական վերահսկողության համակարգ և տեղեկատվական հարթակ, որով ծնողները կկարողանան ձևավորել ChatGPT-ի անվտանգ օգտագործում։
Օգտատերերի համար հասանելի են նոր ծնողական վերահսկողության գործիքները, որոնք թույլ են տալիս ծնողներին կապել իրենց հաշիվը դեռահասի հաշվին և կարգավորել AI օգտագործման սահմանափակումներն ըստ ընտանեկան արժեքների։
Այս քայլը մաս է կազմում ChatGPT-ն ավելի ներառական և անվտանգ դարձնելու՝ OpenAI-ի ռազմավարությանը։ Նախատեսվում է նաև մշակել տարիքի կանխատեսման համակարգ, որը կօգնի ավտոմատ կերպով կիրառել տարիքային սահմանափակումներ մինչև 18 տարեկան օգտատերերի համար։
Introducing parental controls in ChatGPT.
— OpenAI (@OpenAI) September 29, 2025
Now parents and teens can link accounts to automatically get stronger safeguards for teens. Parents also gain tools to adjust features & set limits that work for their family.
Rolling out to all ChatGPT users today on web, mobile soon. pic.twitter.com/kcAB8fGAWG

Ծնողները կարող են կարգավորել ChatGPT-ի հասանելիությունը ըստ ժամերի, օրինակ, սահմանել «հանգիստ ժամեր», ակտիվացնել կամ անջատել ձայնային ռեժիմը, հիշողության գործառույթը, պատկերների գեներացումը, ընտրել, որ դեռահասի հաղորդակցությունները չօգտագործվեն մոդելի ուսուցման համար։
Միացված հաշիվների դեպքում դեռահասների համար ավտոմատ կերպով գործի են դրվում բովանդակության լրացուցիչ պաշտպանություններ։

OpenAI-ն ներդրել է նաև նոր ծանուցման մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ահազանգել ծնողներին, եթե ChatGPT-ի փոխազդեցության ժամանակ հայտնաբերվեն հնարավոր նշաններ, որ դեռահասը կարող է ինքն իրեն վնասելու մտադրություն ունենալ։
