Տեխնէ

Աբու Դաբիի թագավորական ընտանիքը բաժնետոմս է ստանալու TikTok ում

Աբու Դաբիի թագավորական ընտանիքը բաժնետոմս է ստանալու TikTok ում

MGX-ը, որը ղեկավարում է շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանը, կստանա ընկերության 15%-ը՝ մոտ 14 միլիարդ դոլար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրել է հրամանագիրը։ TikTok US-ի բաժնետերեր կդառնան նաև Լարի Էլիսոնի Oracle-ը, Silver Lake ներդրումային խումբը և Աբու Դաբիի MGX ֆոնդը։ Նրանց ընդհանուր բաժնեմասը կկազմի շուրջ 45%։

Ըստ Թրամփի՝ TikTok US-ը մեծամասնությամբ կգտնվի ԱՄՆ-ի վերահսկողության ներքո և այլևս չի կառավարվի որևէ օտարերկրացու կողմից. «Մենք ունենք ամերիկացի լավագույն, ամենախոշոր ներկրողները։ Սա ամբողջովին ամերիկյան կառավարման ընկերություն է լինելու»։ 

TikTok-ի չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, կպահպանի 19․9% բաժնեմաս։ Չինաստանը դեռևս չի հայտարարել՝ արդյոք կվավերացնի գործարքը, սակայն Թրամփը ասել է, որ «լավ զրույց» է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որը տվել է իր համաձայնությունը։

TikTok US-ի ապագան անորոշ էր դեռ անցած ապրիլից, երբ Կոնգրեսը օրենք ընդունեց՝ պարտադրելով ByteDance-ին վաճառել այն, գաղտնիության և ազգային անվտանգության մտահոգությունների պատճառով։ Թրամփը մի քանի անգամ երկարաձգել էր վաճառքի վերջնաժամկետը կամ TikTok US-ի հնարավոր փակման գործընթացը՝ փորձելով պայմանավորվածություն ձեռք բերել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական