Տեխնէ

Toyota-ն այսօր Ճապոնիայում բացել է իր տեխնոլոգիական գյուղը

Toyota-ն այսօր Ճապոնիայում բացել է իր տեխնոլոգիական գյուղը

Toyota-ն այսօր Ճապոնիայում բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական գյուղը՝ ինքնավար կյանքի և այլ ֆուտուրիստական զարգացումների փորձարկման նախագիծը:

Սա մի վայր է լինելու, որտեղ իրական կյանքում կարելի է փորձել բազմաթիվ գյուտեր՝ թռչող տաքսիներից մինչև տնային ռոբոտներ ու անօդաչու թռչող սարքեր:

Toyota-ի մոտ 360 աշխատակից և ընկերության հետ կապված այլ աշխատակիցներ շուտով կտեղափոխվեն «Հյուսված քաղաքի» խելացի տներ:

«Սա ապագայի փորձնական ուղի է, ոչ թե՝ պարզապես գյուղ» - բացման արարողության ժամանակ հայտարարել Է Toyota-ի վարչության նախագահ Ակիո Տոյոդան։

Ակնկալվում է, որ Ֆուձիյամա լեռան ստորոտում կառուցված տների բնակիչների թիվը կհասնի 2000-ի:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական