Տեխնէ

Արեգակի վրա նոր բռնկում է արձանագրվել

Արեգակի վրա նոր բռնկում է արձանագրվել

Սեպտեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 13:31-ին, Արեգակի վրա արձանագրվել է M1.0 դասի արևային բռնկում, որը շարունակվել է 47 րոպե. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կիրառական երկրամագնիսական գեոֆիզիկայի ինստիտուտին։

Ըստ մասնագետների հաղորդագրության՝ M դասի պայթյունները համարվում են միջին ինտենսիվության պայթյուններ, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ Երկրի մագնիտոսֆերայի վրա։

Մասնագետներն ընդգծում են, որ այս պահի դրությամբ բռնկումը Երկրի համար լուրջ վտանգ չի ներկայացնում, և ռիսկը մնում է չափավոր մակարդակի վրա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական