Տեխնէ

YouTube-ը գործարկում է AI-ստիկերներ Shorts-ի և Live-ի համար

YouTube-ը գործարկում է AI-ստիկերներ Shorts-ի և Live-ի համար

YouTube-ը հայտարարել է նոր գործիքների գործարկման մասին։ Shorts տեսանյութերում այժմ հնարավոր է օգտագործել արհեստական բանականությամբ գեներացված ստիկերներ։ Օգտատերերը կարող են տեքստից ստեղծել պատկերներ կամ ստիկերներ պատրաստել իրենց հեռախոսի պատկերասրահից։

Նորամուծությունը ներկայումս հասանելի է Android օգտատերերին՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում, իսկ առաջիկայում կգործարկվի նաև այլ երկրներում։ Բացի այդ, YouTube-ն ուղիղ եթերում ներկայացնում է հարցումներ ստիկերների տեսքով։ Նոր գործիքը թույլ է տալիս ավելացնել էկրանին երևացող հարցումներ՝ ընտրելով գույնը, չափսը, տեքստը և մինչև չորս պատասխան տարբերակ։ Այն հասանելի կլինի Android և iOS օգտատերերին՝ ողջ աշխարհում, առաջիկա շաբաթներին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական