Տեխնէ

Ստուգվում է AI չաթբոտերի անվտանգությունը

Ստուգվում է AI չաթբոտերի անվտանգությունը

ԱՄՆ դաշնային առևտրի հանձնաժողովն սկսել է ուսումնասիրել յոթ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ Alphabet, OpenAI, Character.ai, Snap, XAI, Meta և Instagram դուստր-ընկերության AI չաթբոտերը։

Պատճառն այն է, որ այս ծրագրերը, հանդես գալով որպես զրուցընկեր, կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ երեխաների վրա։ AI չաթբոտերը կարողանում են ոչ միայն զրուցել, այլև արտահայտել մարդկայինի նմանվող զգացմունքներ։ Դրանք հաճախ ներկայանում են որպես վստահելի զրուցակից, ինչի պատճառով երեխաները և դեռահասները կարող են առավել խոցելի դառնալ։

FTC-ն ցանկանում է պարզել, թե ինչպես են ընկերությունները դրամայնացնում այս ծառայությունները, ինչպիսի անվտանգության մեխանիզմներ են ներդրված, և ինչպես է վերահսկվում անչափահասների մուտքը։ Ուսումնասիրությունը սկսվել է մի շարք աղմկահարույց դեպքերից հետո։ Կալիֆոռնիայում դատական գործ է հարուցվել OpenAI-ի դեմ․ 16-ամյա Ադամ Ռեյնի ծնողները պնդում են, որ ChatGPT-ն նրա հետ երկար զրույցների ընթացքում հաստատել է ինքնավնաս մտքերը և քաջալերել ինքնասպանությունը։ Meta-ն քննադատության էր արժանացել, երբ պարզվել է, որ ներքին կանոնները թույլ էին տալիս անչափահասների հետ ռոմանտիկ կամ ինտիմ զրույցներ։ Բժիշկներն ահազանգում են նաև այն մասին, որ ինտենսիվ chatbot-հաղորդակցությունից հետո հնարավոր է՝ մարդը կորցնի իրականության զգացումը։

Այս պահին հանձնաժողովն իրականացնում է միայն փաստահավաք ուսումնասիրություն՝ առանց անմիջական պատժամիջոցների։ Մասնագետները զգուշացնում են, որ AI-ի հետ երկարատև շփումները կարող են խորացնել միայնությունը և մոլորեցնել մարդկանց՝ վտանգելով նրանց հոգեկան առողջությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական