iOS 26-ն արդեն հասանելի է տեղադրման համար։ Թարմացումը պարունակում է մի շարք նոր հնարավորություններ և դիզայներական փոփոխություններ։
Ներդրվել է նոր՝ «հեղուկ ապակի» դիզայն, որն ամբողջ ինտերֆեյսին տալիս է թափանցիկ և ժամանակակից տեսք։ Կողպեքի էկրանն այժմ ունի 3D պաստառներ, դինամիկ ժամացույց և անիմացված նվագարկիչ։
Օգտատերերը կարող են ազատ դասավորել հավելվածների պատկերակները՝ առանց ցանցային սահմանափակումների։ Ավելացել են ինտերակտիվ վիջեթներ, որոնցով հնարավոր է գործել անմիջապես գլխավոր էկրանից։
«Հաղորդագրություններ» հավելվածում ավելացել են հարցումների անցկացման հնարավորություն, ավտոմատ թարգմանություն և սպամ հաղորդագրությունների ֆիլտր։ Թարմացվել են տեսախցիկ և լուսանկարներ հավելվածների ինտերֆեյսները՝ դարձնելով աշխատանքը դրանց հետ ավելի պարզ ու հարմար։
Նոր Adaptive Power համակարգը թույլ է տալիս առավել խնայողաբար օգտագործել մարտկոցը։ Բացի այդ, հասանելի են դարձել երկու նոր հավելված՝ «Խաղեր» և «Դիտում»։
Թարմացման համար պահանջվում է 5-17 ԳԲ ազատ հիշողություն՝ կախված iPhone-ի մոդելից։