AI-ի չաթ-բոտերը, համաձայն վերջին վերլուծությունների, զգալիորեն վատթարացել են կեղծ տեղեկատվություն տարածելու հարցում, առավելաբար առանձնանում են Inflection, Perplexity և Meta հարթակները:
NewsGuard-ի հետազոտողները ուսումնասիրել են աշխարհի 10 առաջատար գեներատիվ ԱԲ գործիքները։ Նրանք պարզել են, որ չաթ-բոտերը հակասական հարցերի դեպքում կեղծ պնդումներ են տարածում հարցադրումների շուրջ 35%-ի դեպքում, ինչը գրեթե կրկնակի շատ է նախորդ տարվա 18%-ի հետ համեմատ:
Ամենավատ ցուցանիշը ցուցաբերել է Inflection-ը, որը նորությունների հարցերի դեպքում 57%-ով կեղծ պնդումներ է ներկայացրել: Perplexity-ի դեպքում ցուցանիշը 47%-ն է, իսկ Meta-ի և ChatGPT-ի դեպքում՝ 40%:
NewsGuard-ի AI-ի խմբագրող ՄկՔենզի Սադեգին համոզված է, որ պատճառը AI գործիքների ուսուցման մեթոդների փոփոխության մեջ է: Մինչ այս նրանք վերլուծում էին տվյալների սահմանափակումները կամ չէին մտնում զգայուն թեմաների մեջ, հիմա մեծ լեզվական մոդելները օգտվում են իրական ժամանակի վեբ որոնումներից, որոնք լի են չարամիտ դերակատարների, այդ թվում՝ ռուսական ցանցերի դեզինֆորմացիայով: