Տեխնէ

Թուրքիայում գնալով ավելանում է էլեկտրական մեքենաների վաճառքը

Թուրքիայում գնալով ավելանում է էլեկտրական մեքենաների վաճառքը

Թուրքիայում էլեկտրական ավտոմեքենաները շարունակում են շուկայում մեծացնել իրենց մասնաբաժինը։ Ըստ Անադոլու գործակալության՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը աճել է 8,05%-ով՝ հասնելով 654,413 միավորի։

Այս ընթացքում վաճառվել է 304,618 բենզինային, 172,366 հիբրիդային և 52,253 դիզելային ավտոմեքենա։ Գազով աշխատող ավտոմեքենաների վաճառքը կազմել է 4319 միավոր, իսկ ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների վաճառքը՝ 119.640 միավոր։

Տարվա առաջին 8 ամիսների ընթացքում բենզինային ավտոմեքենաների վաճառքը նվազել է 21,5%-ով, դիզելայիններինը՝ 21,7%-ով, իսկ գազով աշխատող ավտոմեքենաների վաճառքը՝ 0,5%-ով։ Հակառակը՝ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը աճել է 80,9%-ով, իսկ ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների վաճառքը՝ 154,4%-ով։

Էլեկտրական ավտոմեքենաների շուկայական մասնաբաժինը 7,8%-ից հասել է 18,3%-ի, իսկ հիբրիդայինների մասնաբաժինը՝ 15,7%-ից 26,3%-ի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական