Արևի վրա գրանցվել է M4.6 դասի բռնկում, որը, ըստ ժամանակակից հնգաստիճան համակարգի, պատկանում է չորրորդ աստիճանին։ Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից հայտնում են, որ բռնկումը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, ժամը 09:24։
Գիտնականների խոսքով՝ սա տեղի է ունեցել Արևի ակտիվության կտրուկ աճի ֆոնին, որն առաջացել է արեգակնային սկավառակի տեսանելի կողմ դուրս եկած մի շարք խոշոր ակտիվ կենտրոնների պատճառով։ Այդ կենտրոնները վերջին օրերին արձակել են հզոր պլազմային արտանետումներ։
Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ այս բռնկումը ռիսկեր չի ստեղծի Երկրի համար։