Bloomberg-ի հեղինակավոր լրագրող Մարկ Գուրմանի փոխանցմամբ՝ Apple-ը աշխատում է իր առաջին ծալվող iPhone-ի վրա, որի պաշտոնական շնորհանդեսը սպասվում է արդեն 2026 թվականին։
Ըստ աղբյուրի, սարքը արտաքինից հիշեցնելու է ժամանակակից Fold-տիպի սմարթֆոնները։ Այն կբացվի գրքի պես՝ ունենալով 5.5 դյույմանոց արտաքին և 7.8 դյույմանոց ներքին էկրան։
Սարքը կստանա չորս տեսախցիկ՝ երկու հիմնական ետնամասային, մեկ՝ արտաքին էկրանին, ևս մեկը՝ ներքին լայն էկրանին։ Բիոմետրիկ համակարգի համար Apple-ը կընտրի Touch ID տեխնոլոգիան՝ ներկառուցված կողային սնուցման կոճակի մեջ, այսինքն՝ Face ID չի լինելու։
Նոր սերնդի ծալվող iPhone-ը նաև համալրվելու է Apple-ի նոր C2 բջջային մոդեմով, իսկ իր հաստությունը մոտ 5.5 մմ կլինի՝ դարձնելով այն ամենաբարակը iPhone-ը պատմության մեջ։ Հենց դրա պատճառով էլ սարքը կլինի առանց SIM քարտի բնիկի։
Apple-ը մտադիր է այս նորույթը ներկայացնել որպես iPhone 18 շարքի մաս։ Նախնական տվյալներով՝ դրա գինը կկազմի մոտ 2000 դոլար։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը