«Made by Google» միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրեց Google Photos-ի նոր հնարավորությունները, որոնք թույլ են տալիս օգտատերերին բացատրությամբ կամ ձայնային հրահանգով խմբագրել լուսանկարները։ Նոր գործառույթը նախ կմեկնարկի Pixel 10 հեռախոսներում՝ ԱՄՆ-ում։

Օգտատերը պարզապես կարող է նկարագրել, թե ինչ փոփոխություն է ուզում կատարել նկարում, և Gemini AI-ն ավտոմատ կկատարի խմբագրումը։ Օրինակ, կարելի է ասել՝ «հեռացրու մեքենաները ֆոնից» կամ «վերականգնի՛ր այս հին լուսանկարը»: Բացի պարզ խմբագրումներից, համակարգը կարող է փոխել լուսանկարի ֆոնը, ավելացնել նոր առարկաներ կամ նույնիսկ ստեղծագործական լուծումներ առաջարկել, օրինակ՝ հավելել ակնոց կամ տոնական գլխարկ։
«Edit by asking» գործառույթը հասանելի կլինի արդեն այս շաբաթ, իսկ C2PA-ի աջակցությունը աստիճանաբար կավելացվի iOS և Android սարքերի համար առաջիկա շաբաթներին։