Տեխնէ

405$ միլիոն դոլար «ռոբոտային ուղեղ» ստեղծելու համար

Կալիֆորնիայի Իրվին քաղաքում գործող FieldAI ստարտափ ընկերությունը մի քանի փուլով հավաքել է 405 միլիոն դոլար, որոնք ուղղվելու են նոր սերնդի մարմնավորված արհեստական բանականության մոդելների մշակմանը։ Այս մոդելները, որոնք ընկերությունը անվանում է «Field Foundation Models», նախատեսված են տարբեր տեսակի ռոբոտների համար՝ հումանոիդներից մինչև չորսոտանի ռոբոտներ և ինքնավար մեքենաներ։

 

FieldAI-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալի Աղան TechCrunch-ին տված հարցազրույցում շեշտել է, որ իրենց մոտեցումը տարբերվում է ավանդական AI-ից, որը մշակվում է տեքստի կամ պատկերների վերլուծության համար․ «Մեր առաքելությունն է ստեղծել մեկ միասնական ուղեղ, որը կարող է աշխատել տարբեր տեսակի ռոբոտների հետ և տարբեր միջավայրերում», - ասել է նա։

Աղան FieldAI-ի մոտեցումը համեմատում է մարդկային էվոլյուցիայի հետ․ «Մարդը զարգանում է՝ հարմարվելու տարբեր միջավայրերում և արագ սովորելու համար։ Մենք հավատում ենք, որ նույն ճկունությունն է անհրաժեշտ նաև ռոբոտների համար»: