Caiwa Robot ընկերությունը հայտարարել է արհեստական արգանդով աշխարհում առաջին ռոբոտի ստեղծման մասին, որը նախատեսված է փոխնակ հղիության համար։ Սարքը կկարողանա ամբողջությամբ ընդօրինակել երեխա կրելու գործընթացը՝ բեղմնավորումից մինչև ծնունդ։
Նախատիպի թողարկումը նախատեսված է 2026 թվականին, և դրա արժեքը կկազմի մոտ14 հազար դոլար։
Ռոբոտը հագեցած է արհեստական արգանդով, որը սաղմը սնուցում է խողովակների համակարգի միջոցով։ Կենդանիների վրա հաջող փորձարկումներ արդեն անցկացվել են։ Մշակողների խոսքով՝ սա ոչ միայն ինկուբատոր է, այլև կենսաբանական համակարգ, որը կարող է փոխարինել բնական հղիությունը։
Քննադատները տեխնոլոգիան անվանում են անմարդկային՝ վախենալով մայրական կապի բացակայությունից և էթիկական խնդիրներից։ Կողմնակիցները այն համարում են անպտուղ զույգերի համար հնարավորություն և ցավոտ ծննդաբերության այլընտրանք։