Արեգակի վրա սկսվել է մեծ կորոնային խոռոչի (coronal hole) ակտիվ աճ, որը առաջիկա օրերին կարող է առաջացնել արեգակնային քամու հոսքի ուժեղացում Երկրի մերձակայքում և, հետևաբար, ազդել մոլորակի գեոմագնիսական պայմանների վրա։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Վերջին օրերին Արեգակի՝ Երկրին ուղղված հատվածում աճում է խոշոր կորոնային խոռոչ։ Մեկ օրվա ընթացքում դրա մակերեսը ավելացել է մոտ 50%-ով, ինչը արագ աճ է»,-նշված է լաբորատորիայի հաղորդագրության մեջ։
Ըստ մասնագետների՝ սա վկայում է առաջիկա օրերին սպասվող արագ ու խիտ արևային քամու հոսքի մասին։
Համաձայն լաբորատորիայի թարմացված կանխատեսման՝ արեգակնային քամու արագությունը Երկրի մերձակայքում սկսելու է աճել օգոստոսի 18-ին, իսկ 19-20-ին կարող է հասնել 800-900 կմ/վրկ, ինչը մոտ 2-2.5 անգամ գերազանցում է նորման։
Մասնագետները նշում են, որ այդ արագության քամին կարող է լինել գլխավոր գործոնը, որն առաջիկա 7-10 օրերին կազդի Երկրի գեոմագնիսական դաշտի վրա։
Առայժմ Երկրի մագնիսական դաշտը կմնա հարաբերականորեն հանգիստ վիճակում։