The Wall Street Journal-ի տվյալներով՝ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական առաջնորդները ակտիվորեն ներդրում են կատարում գենետիկական տեստավորման և սաղմնային ընտրության միջոցով «խելացի» սերունդ ձևավորելու մեջ։
Որոշները մինչև $50․000 են վճարում ապագա երեխայի ինտելեկտի մակարդակը կանխատեսելու ծառայությունների համար։
Nucleus Genomics և Herasight ստարտափներն առաջարկում են սաղմերի գենետիկական վերլուծություն, որը կարող է կանխատեսել ոչ միայն ժառանգական հիվանդությունների ռիսկը, այլև՝ հնարավոր բանականության մակարդակը։ Պատվիրատուների թիվը գնալով աճում է։
WSJ-ը որպես օրինակ է բերում Սան Ֆրանցիսկոյի ինժեներ զույգին, որոնք հիվանդությունների և IQ-ի հիման վրա մշակել են սաղմերի գնահատման բարդ համակարգ։ Նրանց դուստրը ծնվել է «ընդհանուր լավագույն» սաղմից։
Սթենֆորդի իրավաբանական և կենսագիտությունների կենտրոնի ղեկավար Հենկ Գրիլին մտահոգված է. «Այս ամենը նման է գիտաֆանտաստիկ ֆիլմի սյուժեի․ հարուստները ձևավորում են գենետիկ էլիտա»։
WSJ-ի տեղեկությամբ՝ Բերքլիի գիտնականների «ռացիոնալիստ» խումբը գենետիկական բարելավումը դիտում է որպես պաշտպանական մեխանիզմ արհեստական բանականության սպառնալիքի դեմ։ Նրանց կարծիքով՝ ավելի բարձր բանականությամբ մարդիկ կկարողանան վերահսկել ԱԲ-ի զարգացումը կամ կանխել դրա ստեղծումը։