Տեխնէ

Սեպտեմբերին կթողարկվի Apple Watch SE 3-ը. այն կօգնի բացահայտել քնի խանգարումները

Apple Watch SE 3-ը՝ Apple-ի մատչելի խելացի ժամացույցների շարքի նորագույն մոդելը, պաշտոնապես ներկայացվելու է 2025 թվականի սեպտեմբերին։ Watch SE 3-ը կստանա մի շարք կարևոր բարելավումներ, որոնք ավելի են մոտենում հիմնական մոդելների հնարավորություններին՝ պահպանելով համեմատաբար մատչելի գինը։

SE 3-ը ունենալու է ամբողջությամբ վերանայված արտաքին տեսք՝ ավելի նրբագեղ և ժամանակակից դիզայնով։ Այս անգամ ժամացույցը հասանելի կլինի նաև մեծ չափերով, ինչը նպաստում է ավելի հարմար և տեսանելի ինտերֆեյսի օգտագործմանը, հատկապես՝ առողջական տվյալների մշտադիտարկման ընթացքում։ Watch SE 3-ը հագեցած կլինի S10 չիպով, ինչը, համեմատած նախորդ մոդելների հետ, զգալիորեն կբարելավի աշխատանքի արագությունն ու էներգախնայողությունը։ Սա թույլ կտա ավելի սահուն անցումներ, ավելի արագ գործարկումներ և մեկ լիցքավորմամբ ավելի երկար աշխատաժամանակ։ SE 3-ում ներառված է քնի խանգարումների, մասնավորապես, քնային պարալիչի (sleep apnea) հայտնաբերման նոր ֆունկցիա։ Այս հնարավորությունը կարող է վաղ փուլում հայտնաբերել շնչառության դադարները քնի ժամանակ՝ օգտագործողին  զգուշացնելով հնարավոր առողջական խնդիրների մասին։

Apple Watch SE 3-ը վաճառքում կհայտնվի ս․թ․ սեպտեմբերին, հավանաբար, նոր iPhone 17 շարքի հետ միաժամանակ։ Այս պահի դրությամբ Apple Watch SE 3-ի պաշտոնական գինը դեռ չի հայտարարվել։