OpenAI-ն հայտարարել է իր ամենահզոր և զարգացած մոդելի՝ GPT-5-ի գործարկման մասին, որը հասանելի է ChatGPT-ի բոլոր օգտատերերին, նույնիսկ՝ անվճար տարբերակում։
Ընկերության խոսքով՝ նոր մոդելը ավելի խելացի է, արագ և օգտակար, հատկապես՝ գրելու, ծրագրավորման և առողջապահական ոլորտներում։ «Փորձեցի վերադառնալ GPT-4-ի, և դա, մեղմ ասած, տխուր փորձ էր», - կիսվել է գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը։
Նոր AI-ն խոստանում է լինել ավելի խելացի, արագ և օգտակար, նվազեցնել կեղծ պատասխանների թիվը և ապահովել ավելի հստակ, անվտանգ պատասխաններ։ Այն անցել է 5000 ժամանոց անվտանգության փորձարկումներ և կարողանում է պարզ հրահանգից մի քանի վայրկյանում ստեղծել ամբողջական հավելվածներ կամ վեբ կայքեր։
Post-training թիմի ղեկավար Միշել Պոկրասը ասել է. «Սա առաջին դեպքն է, երբ օգտվողները անվճար ստանում են reasoning մոդելի հասանելիություն։ Եթե նրանք գերազանցեն սահմանաչափը, կկարողանան օգտվել GPT-5 mini տարբերակից»։