Apple-ը սեպտեմբերին կներկայացնի իր նոր սերնդի սմարթֆոնները՝ iPhone 17, iPhone 17 Air, iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max։ Նոր սերնդի սարքերում շեշտը դրվել է դիզայնի թեթևության, հզորության և պրոֆեսիոնալ գործառույթների համադրման վրա։ Ստորև ներկայացնում ենք համառոտ տեղեկատվություն յուրաքանչյուր մոդելի մասին։
iPhone 17՝ հուսալի և մատչելի լուծում

Հիմնական մոդելը՝ iPhone 17-ը, ունի 6.3 դյույմանոց OLED էկրան՝ բարձր հստակությամբ պատկերով և 120 հերց թարմացման արագությամբ՝ ապահովելով սահուն և հարմար դիտում։ Սարքն աշխատում է նոր սերնդի A19 պրոցեսորով, ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և հագեցած է 3600 միլիամպեր մարտկոցով։ Տեսախցիկային հնարավորությունները ներառում են 48 մեգապիքսել հիմնական և 12 մեգապիքսել լայն անկյունով օբյեկտիվ, ինչպես նաև երկակի օպտիկական մոտեցում (զում)։ Սարքը կաջակցի արագ անլար լիցքավորմանը՝ MagSafe տեխնոլոգիայով։ Գինը կազմելու է շուրջ 799$։
iPhone 17 Air՝ ամենաթեթև և բարակ մոդելը

iPhone 17 Air-ը այս շարքի ամենաթեթև և բարակ տարբերակն է՝ ընդամենը 5.5 մմ հաստությամբ։ Այն ունի ավելի մեծ՝ 6.6 դյույմանոց էկրան՝ ProMotion բարձր թարմացման արագությամբ և Always-On Display մշտապես ցուցադրվող էկրանով։ Կորպուսը պատրաստված է տիտանից և ապակուց՝ միաժամանակ ապահովելով ամրություն և էլեգանտ տեսք։ Սարքն աշխատում է A19 Pro պրոցեսորով, ունի 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ մարտկոցի տարողությունը կազմում է մոտ 2900 միլլիամպեր։ Այս մոդելում տեղադրվել է նաև Apple C1 մոդեմ, որը նախատեսված է ավելի կայուն և արագ կապի համար։ Այս մոդելի մեկնարկային գինը կլինի շուրջ 949$։
iPhone 17 Pro՝ բարձրակարգ ֆունկցիաներ և տեսանկարահանում

iPhone 17 Pro մոդելը նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են պրոֆեսիոնալ ֆունկցիաներով հագեցած սմարթֆոն։ Այն ունի 6.3 դյույմանոց OLED էկրան՝ ProMotion, մշտապես տեսանելի ցուցադրման և հակահայելային (հակառեֆլեկտիվ) ծածկույթով։ Տեխնիկական հատվածում սարքը հագեցած է A19 Pro պրոցեսորով, 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և ավելի քան 3600 միլիամպեր տարողությամբ մարտկոցով։ Գլխավոր տեսախցիկային համակարգը ներառում է երեք ոսպնյակ՝ հիմնական, լայնանկյուն և հեռադիտող (տելեօբյեկտիվ), որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել մինչև 8x մոտեցում՝ առանց որակի կորստի։ Սարքն ապահովում է 8K բարձր որակի տեսանկարահանում և համալրված է գոլորշային սառեցման համակարգով, որն օգնում է սարքին աշխատել առանց գերտաքացման։ Գինը՝ մոտ 1,049$։
iPhone 17 Pro Max՝ առավելագույն հզորություն և տարողություն

Շարքի ամենահզոր մոդելն է iPhone 17 Pro Max-ը, որը հագեցած է մեծ՝ 6.9 դյույմանոց OLED էկրանով՝ ProMotion, հակահայելու ծածկույթով և մշտապես տեսանելի ցուցադրման հնարավորությամբ։ Սարքն ունի նույն տեսախցիկային հնարավորությունները, ինչ Pro տարբերակը, սակայն մարտկոցի տարողությունը հասնում է գրեթե 5000 միլիամպերի, ինչը զգալիորեն երկարացնում է աշխատանքի ժամանակը։ Համալրված է գոլորշային սառեցման տեխնոլոգիայով և նախատեսված է երկարատև, բարձր հզորության օգտագործման համար։ Գինը՝ մոտ 1,249 $։
iPhone 17 շարքի բոլոր մոդելները կթողարկվեն 2025 թվականի սեպտեմբերին։ Առկա կլինեն տարբեր հիշողության տարբերակներ՝ 128 ԳԲ-ից մինչև 2 ՏԲ՝ կախված մոդելից։ Բոլոր մոդելները կաջակցեն MagSafe արագ անլար լիցքավորմանը՝ 25 Վտ հզորությամբ։
iPhone 17 շարքի գները՝ ըստ պահեստային հզորության

Սարքերի արժեքները տարբեր են՝ կախված մոդելից և ներքին պահեստային տարածքից։ Ստորև Radar Armenia-ն ներկայացնում է ամբողջական գնացուցակը՝ ըստ մոդելների։
iPhone 17
128 ԳԲ – 799 $
256 ԳԲ – 899 $
512 ԳԲ – 1099 $
iPhone 17 Air
128 ԳԲ – 949 $
256 ԳԲ – 1049 $
512 ԳԲ – 1249 $
iPhone 17 Pro
256 ԳԲ – 1149 $
512 ԳԲ – $1349 $
1 ՏԲ – 1549 $
2 ՏԲ – 1949 $
iPhone 17 Pro Max
256 ԳԲ – 1249 $
512 ԳԲ – 1449 $
1 ՏԲ – 1649 $
2 ՏԲ – 2049 $

Apple ընկերությունը 2025 թվականին թողարկվող iPhone 17 շարքում ոչ միայն կենտրոնացել է նորարարական տեխնոլոգիաների վրա, այլև առաջարկում է յուրաքանչյուր մոդելի համար առանձնահատուկ գունային ընտրություն։
Ահա գունային լուծումները՝ ըստ մոդելների։
iPhone 17
Հասանելի է 6 գույնով, որոնք ընդգծում են սարքի թարմ և երիտասարդ տեսքը․
- Սև
- Սպիտակ
- Մոխրագույն
- Բաց կանաչ
- Մանուշակագույն
- Բաց երկնագույն
iPhone 17 Air
Առաջարկվում է ավելի նուրբ ու մեղմ գույներ՝ 4 տարբերակով․
- Սև
- Սպիտակ
- Սպիտակավուն/սերուցքային
- Բաց երկնագույն
iPhone 17 Pro
Ներկայանում է պրոֆեսիոնալ, մետաղական երանգներով՝ 5 տարբերակով․
- Սև
- Արծաթագույն
- Բեժ (տաք ավազի երանգ)
- Մուգ կապույտ
- Նարնջագույն
iPhone 17 Pro Max
Գույները նույնն են, ինչ Pro մոդելում.
- Սև
- Արծաթագույն
- Բեժ
- Մուգ կապույտ
- Նարնջագույն
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը