Օգոստոսի 10-ին ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Ռուսաստանից չորս տիեզերագնաց բարեհաջող վերադարձել են Երկիր՝ SpaceX-ի տիեզերանավով վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսի՝ Կալիֆորնիայի ափերին։
NASA-ի տիեզերագնացներ Աննա ՄքՔլեյնը և Նիքոլ Այերսը, ճապոնացի Տակույա Օնիշին և ռուս Կիրիլ Պեսկովը միջազգային տիեզերակայան էին մեկնել մարտին՝ փոխարինելու Boeing-ի Starliner տիեզերանավով մեկնած երկու ամերիկացի տիեզերագնացների, որոնք, տեխնիկական խափանումների պատճառով, ստիպված էին մնալ տիեզերքում ավելի քան 5 ամիս՝ նախատեսված մեկ շաբաթի փոխարեն։
NASA-ն որոշել էր Starliner-ը վերադարձնել առանց անձնակազմի և, փոխարենը, SpaceX-ի միջոցով նոր թիմ ուղարկել։
Սա առաջին դեպքն էր վերջին 50 տարում, երբ NASA-ի տիեզերագնացները Խաղաղ օվկիանոսում են վայրէջք կատարում։
