Երկիր մոլորակը պատրաստվում է վերջին ամիսների ամենահզոր մագնիսական փոթորկին, որն, ըստ գնահատականների, կդիտվի օգոստոսի 8-ին՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին. հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Սիբիրի արևային ֆիզիկայի ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
Ըստ մասնագետների՝ օգոստոսի 5-ին արձանագրված M4.4 մակարդակի խոշոր արևային բռնկումից հետո արտազատված պլազմայի զանգվածը կհասնի Երկիր և կգրանցի ավելի լուրջ գեոմագնիսական հետևանքներ, քան կանխատեսվում էր։
«Մոդելային հաշվարկները ցույց են տվել, որ պլազմային ամպի բարձր արագությամբ միջուկը կդիպչի Երկրին։ Այդ պահին մագնիսական դաշտի վրա հարվածը կարող է լինել զգալիորեն ուժեղ»,-նշվում է հաղորդագրությունում։
Մասնագետները նաև հայտնում են, որ մագնիսական ակտիվության վատթարացումը կարող է սկսվել արդեն հինգշաբթի երեկոյան՝ երբ Երկիրը կմտնի խոշոր կորոնային անցքի ազդեցության գոտի։
«Բախման պահին կանխատեսվում է, որ գեոմագնիսական Kp ինդեքսը կհասնի 6-ի, ինչը համապատասխանում է G2 մակարդակի (միջին ուժգնության մագնիսական փոթորիկի)։ Այսպիսի ակտիվություն վերջին անգամ դիտվել է հունիսի 13-ին», - ասվում է լաբորատորիայի հաղորդագրությունում։