Տեխնէ

Ավստրալիայում դեռահասների համար կարգելեն YouTube-ը

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ YouTube-ը կներառվի դեռահասների համար սոցիալական մեդիայի արգելքի վերաբերյալ աշխարհի առաջին օրենքի շրջանակում՝ վերանայելով Alphabet-ին (GOOGLE) պատկանող հարթակը բացառելու՝ նախկին որոշումը։ Այս քայլը կարող է հանգեցնել իրավական վեճերի։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անցյալ ամիս ինտերնետի կարգավորող մարմինը կառավարությանը կոչ էր արել վերանայել YouTube-ի բացառումը։ Պատճառաբանվել էր, որ հարցման տվյալներով անչափահասների 37%-ը հայտնել է հարթակում վնասակար բովանդակության առկայության մասին․ սա սոցիալական մեդիա հարթակների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։

«Ես վերջ եմ դնում դրան», – հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզը՝ ընդգծելով, որ առցանց հարթակները բացասաբար են ազդում ավստրալացի երեխաների վրա։ Նա հիշեցրել է սոցիալական մեդիայի ընկերություններին իրենց սոցիալական պատասխանատվության մասին։

«Ես ցանկանում եմ, որ ավստրալացի ծնողները վստահ լինեն՝ մենք նրանց կողքին ենք», – հավելել է նա։